Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հանդիպում տեղի ունեցավ 12 պետական տարածաշրջանայինքոլեջների տնօրենների հետ։ Քննարկման առանցքում քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրման հիմնադրույթներն էին։
Տարածաշրջանային պետական քոլեջներում ներկայում ընթանում է փորձական փոխգնահատում, որի հիման վրա այդ ուսումնական հաստատությունները պետք է նախապատրաստվեն բուն ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին առաջարկվեց գնահատել իրենց գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներով և արդյունքների հիման վրա ուսումնական հաստատությունում քննարկումներ ծավալել՝ պատրաստվելով ինքնավերլուծությանը և հավատարմագրմանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկայում հանդիպում կազմակերպել տարածաշրջանային պետական քոլեջների որակի ապահովման պատասխանատուների հետ։