Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավ հանդիպում մի շարք բուհերի դասախոսների հետ: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշեց, որ դասախոսների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Նպատակը քննարկումների արդյունքում իրենց աշխատանքը և արդյունքները հետազոտող դասախոսներին բացահայտելը և լավագույն փորձը վեր հանելն է, ինչպես նաև փորձագիտական բազան համալրելը:
Պարոն Թոփչյանը հանդիպման մասնակից դասախոսներին ներկայացրեց ՈԱԱԿ փորձագիտական բազան՝ մատնանշելով փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները և փորձագետին ներկայացվող պահանջները:
Ծավալվեց մասնագիտական քննարկում և կարծիքների փոխանակում կրթական ծրագրերի և կրթության որակի բարելավման վերաբերյալ: Դասախոսները հնչեցրեցին նաև փորձագիտական աշխատանքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը: