Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար նախատեսված «Որակի ապահովման համակարգի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով դասընթացը:
Երկփուլ վերապատրաստումների նպատակն է աջակցել քոլեջներում որակի ապահովման ներքին համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Դասըթացի առաջին փուլի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները տեսական ու գործնական պարապմունքներով կանդրադառնան հետևյալ թեմաներին․ կրթության որակի ապահովման համակարգ; որակի ապահովման մեթոդաբանություն; հետադարձ կապի մեխանիզմներ․ մշակում և ներդնում; ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։