Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մեկնարկել է փորձագետների հերթական խմբի վերապատրաստումը։
Վերապատրաստվողների խմբում ընգրկված են ՈԱԱԿ-ի փորձագիտական բազայում գրանցված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներ։
Դասընթացի նպատակն է փորձագետներ պատրաստել՝ հետագայում բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներում ընդգրկելու նպատակով։
Քառօրյա դասընթացի ընթացքում տեսական ու գործնական զեկույցների, քննարկումների և առաջադրանքների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին․
- Փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները։ Փորձագետի էթիկայի և վարքագծի կանոններ,
- Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում,
- Փորձագիտական այց դերային խաղերի միջոցով,
- Փորձագիտական նախնական զեկույցի նախապատրաստում։
Փորձագետների վերապատրաստման հաջորդ խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է, որ փորձագետին ներկայացվող չափանիշներին համապատասխանող մասնագետները գրանցվեն ՈԱԱԿ փորձագիտական բազայում։