Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման նպատակներով ՈԱԱԿ-ն իրականացնում է 5 օրյա վերապատրաստումներ, որին մասնակցում են ուսումնական գծով պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ, ՄԿԾ պատասխանատուներ, դասախոսներ, ՈԱ կենտրոնի աշխատակիցներ, Կարիերայի և շարունակական կրթության կենտրոնի աշխատակիցներ։
ՄԿԾ վերապատրաստման նպատակներն են ՝
- Քննարկել ՄԿԾ կառավարման խնդիրները, լավագույն փորձը։
- Նպաստել բուհերի ՄԿԾ-ների շարունակական բարելավման գործընթացին։
- Կատարելագործել ՄԿԾ բարելավման մեխանիզմները։
Վերապատրաստման արդյունքում դասընթացաշարի մասնակիցները ՝
- Կկարողանան գնահատել ՄԿԾ-ի բարելավման անհրաժեշտությունը և արդի խնդիրները,
- ՄՈՒՀ-ի նպատակներին համահունչ ՝ քարտեզագրել ՄԿԾ նպատակները, խնդիրները, վերջնարդյունքները,
- Պլանավորել ուսանողի առաջընթացը,
- Իրականացնել ՄԿԾ բարելավում՝ համապատասխան գործիքակազմ կիրառելով,
- Եվ այլն
Հանդիպման առաջին օրը մասնակիցները քննարկեցին իրենց ՄԿԾ խնդիրները, բուհ-գործատու-աշխատաշուկա կապը, կրթական համակարգի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ճանապարհները։ ՈԱԱԿ տնօրեն, բարձրագույն կրթության մասնագետ Ռուբեն Թոփչյանի և ՈԱԱԿ փորձագետ Արմենուհի Մհերյանի հետ առաջին դասընթացի ընթացքում դիտարկեցին ՄԿԾ բարելավման սխեման և իրենց կրթական ծրագրերի նպատակներն ու խնդիրները։ Դասընթացները շարունակվում են։