Փորձագիտական վերապատրաստման նպատակն էր ընտրել համակարգային մտածողությամբ փորձագետներ, ովքեր հետագայում կներգրավվեն ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման գործընթացներում։
Երեք օրերի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին ՄԿՈւ հաստատության ինքնավերլուծության մեկ չափորոշիչ, ՈԱԱԿ-ի մասնագետների ուղղորդմամբ փորձեցին նախապես դուրս բերել վարկածներ, վարկածները վերածեցին հարցերի և դերային խաղերի միջոցով հանդիպումներ ունեցան ուսանողական և դասախոսական համակազմերի հետ։ Վերապատրաստման վերջում մասնակիցները ներկայացրին իրենց նախնական վարկածների հիմնական եզրակացությունները։
Նշենք՝ ՈԱԱԿ–ը պարբերաբար իրականացնում է փորձագիտական վերապատրաստումներ ՈԱԱԿ-ի փորձագիտական բազան համալրելու և երկրում փորձագիտական կարողություններ ձևավորելու նպատակով։