«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նորակազմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը հանդիպում ունեցավ հիմնադրամի աշխատակազմի հետ:
Վարուժան Ավետիքյանին ներկայացվեցին հավատարմագրման գործընթացի մանրամասները, մինչ այս իրականացված հավատարմագրումները, հավատարմագրման հանձնաժողովի գործունեության առանձնահատկությունները: ՈԱԱԿ աշխատակիցները նաև ներկայացրեցին իրեն գործունեության տիրույթը, առկա ձեռքբերումները:
Պարոն Ավետիքյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի արդյունավետ գործունեության համար պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն ՈԱԱԿ աշխատակազմի հետ:
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ մայիսի 4-ին, երբ խորհուրդը քվեարկությամբ նախագահ ընտրեց Վարուժան Ավետիքյանին: