Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կրթության կառավարման մասնագիտության ուսանողների հետ: Հանդիպման նպատակը ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայի համալրումն է:
Քննարկումը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը:
Նա ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի մանրամասները, դրանում ուսանող-փորձագետի դերակատարությունը: Ուսանողները ներկայացրեցին իրենց փորձը կրթության կառավարման ոլորտում: Ապա համեմատական կարգով քննարկվեցին աշխարհի առաջատար երկրների կրթական համակարգերը և մոտեցումները կրթության կառավարման ոլորտում:
Ուսանողները նաև հարցաշար լրացրեցին`շարադրելով իրենց գիտելիքները ոլորտի առանցքային հարցերի վերաբերյալ: Դրանք հետագայում կուսումնասիրվեն և, համադրվելով նաև բանավոր քննարկման արդյունքների հետ, կծառայեն որպես կողմնորոշիչ ուսանող-փորձագետների ընտրության հարցում:
Նշենք, որ ըստ գործող կարգի` ուսումնական հաստատության հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող պետք է լինի: