Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Ֆրանսիայի Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհուրդը (HCERES) համատեղ հավատարմագրում կիրականացնեն Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Բուհն առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում կներկայացնի երկու գործակալություններին։ Նշենք, որ ՀՖՀ՝ ֆրանսիական գործընկեր բուհերի հետ իրականացվող կրթական ծրագրերը հավատարմագրված են։
Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ նախնական կոորդինացիոն հանդիպում, որին մասնակցում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, HCERES-ի Եվրոպայի և միջազգային բաժնի ղեկավար Ֆրանսուա Պերնոն, HCERES-ի ծրագրերի ղեկավար Սոլանժ Պիսարզը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը և բուհի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը։