Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հետ համագործակցությամբ նախաձեռնել է կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ ներքին կարողությունների զարգացման միջոցառումներ։
Փորձնական գնահատումն իրականացվել է հետևյալ փուլերով․
- ծրագրային հավատարմագրման չափանիշների մեկնաբանման և SWOT վերլուծություն իրականացնելու վերաբերյալ վերապատրաստումներ հաստատության ֆակուլտետային և ամբիոնային որակի պատասխանատուների հետ,
- վերապատրաստման արդյունքում իրականացված SWOT վերլուծությունների քննարկում մասնակիցների հետ,
- ներքին փորձագետների ընտրություն վերապատրաստվողների խմբից,
- ներքին փորձագետների պատրաստում կրթական ծրագրի փորձնական գնահատում իրականացնելու նպատակով,
- «Կերպարվեստ» մասնագիտության նախնական գնահատում՝ SWOT վերլուծության և կրթական ծրագրի դիտարկման միջոցով,
- ներքին փորձագետների կողմից այցի իրականացում՝ ՈԱԱԿ համակարգմամբ,
- գործընթացի արդյունքների քննարկում բուհի ղեկավար կազմի հետ,
- կրթական ծրագրի բարելավմանն ուղղված խորհրդատվությունների տրամադրում ներքին փորձագետների կողմից։
«Կերպարվեստ» մասնագիտության կրթական ծրագրի փորձնական գնահատման ժամանակ ներքին փորձագետների կողմից շեշտադրվել են հետևյալ ուղղությունները․
- «Կերպարվեստ» կրթական ծրագրի վիզուալ հաղորդակցման բաղադրիչը․արդյոք ուսանողը կարողանում է սովորեցնել տարբեր տարիքի սովորողներին իրենց միտքը վիզիուալիզացնել և ընկալելի դարձնել՝ կիրառելով վիզուալ հաղորդակցման գործիքներ,
- միջգիտակարգային հանձնարարությունների իրականացումը ուսանողների կողմից,
- կապը և համագործակցությունը շրջանավարտների հետ կրթական ծրագրերի լավարկման նպատակով,
- որակի ապահովման համակարգի դերը համատեղ լուծումներ գտնելու հարցում։
Փորձնական գնահատման ընթացքում ՈԱԱԿ-ի կողմից նաև կարևորվեց բուհի կողմից կրթական ծրագրերի բարելավմանը միտված գործընթացների մեկնարկը, որի արդյունավետ իրականացման համար շեշտադրվեց լավագույն փորձի պահպանմամբ համախոհներ գտնելու միջոցով փոփոխությունների կառավարումը։