Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցության շրջանակներում այսօր մեկնարկել է ENQA-ի փորձագիտական խմբի այցը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ): Հոկտեմբերի 3-5-ը եվրոպացի փորձագետները հանդիպումներ կունենան ՈԱԱԿ ղեկավարության, աշխատակազմի, հոգաբարձուների խորհրդի, հավատարմագրման հանձնաժողովի, փորձագետների, բուհերի ներկայացուցիչների և այլ շահակիցների հետ:
Փորձագիտական խմբի անդամներն են Կատալոնիայի համալսարանների որակի ապահովման գործակալության ծրագրերի համակարգող և որակի ապահովման պատասխանատու Նուրիա Քոմեթ Սենալը, Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր, պատվավոր ռեկտոր Բերնարդ Քոուլին, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) համակարգող Աքսել Աերդեն և Լատվիայի ուսանողների միության ակադեմիական հարցերով պատասխանատու Ինգունա Զարինան: Գործընթացը համակարգում է ENQA-ի փոխտնօրեն Պաուլա Ռաննեն:
ՈԱԱԿ-ը ENQA նախնական անդամ է 2009 թվականից, իսկ այս տարի դիմել է լիիրավ անդամակցության համար: