Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, մասնագիտական ուսումնական հաստատություններին գործընկերային աջակցություն ցուցաբերելով՝ առաջարկում է առցանց ուսուցման որակի ապահովման որոշ ուղենիշներ։
Սույն ուղենիշները կոչված են միասնական մոտեցում ձևավորելու դասավանդման և գնահատման ձևերի փոփոխության, ուսանողների առաջընթացի գնահատման և ավարտական աշխատանքների հարցերում՝ ստեղծված իրավիճակում հիմնական նպատակը համարելով ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման խնդիրը:
Փաստաթուղթը մշակվել է միջազգային մոտեցումների հիման վրա՝ հաշվի առնելով նաև տեղական խնդիրները և առանձնահատկությունները։
Բուհերի համար ուղեցույցը հասանելի է հղման ներքո։
ՄԿՈՒ հաստատությունների համար ուղեցույցը հասանելի է այս հղման ներքո։