Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության շրջանակներում այսօր մեկնարկել է ENQA-ի փորձագիտական խմբի այցը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) արտաքին գնահատման նպատակով:
Փետրվարի 1–4-ը եվրոպացի փորձագետները հանդիպումներ կունենան ՈԱԱԿ ղեկավարության, աշխատակազմի, հոգաբարձուների խորհրդի, հավատարմագրման հանձնաժողովի, փորձագետների, բուհերի ներկայացուցիչների, ուսանողների և այլ շահակիցների հետ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Ալմանտաս Սերպատաուսկասը՝ Բարձրագույն կրթության որակի գնահատման կենտրոնի տնօրեն, Լիտվա, անդամներ ՝ Սիմոնա Լաչե ՝ Բրասովի Տրանսիլվանիայի համալսարանի միջազգայնացման և որակի գնահատման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, Ռումինիա, Գոհար Հովհաննիսյան՝ Եվրոպական համալսարանների ասոցացիայի նախագծերի և քաղաքականության պատասխանատու, Բելգիա, Ֆրանցիսկո Գոնսալես՝ Կարթագենի Պոլիտեխնիկական համալսարանի գիտության և տեխնոլոգիայի մագիստրանտ ճարտարապետության ոլորտում, Իսպանիա։
Փորձագիտական խմբի համակարգողն է Անաիս Գուրդինը՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախագծերի կառավարման ավագ մասնագետ։
Հիշեցնենք ՝ ՈԱԱԿ–ն արտաքին գնահատում անցել էր 2017թ։