ՏԵՄՊՈՒՍ-ի TNE-QA ծրագրի շրջանակներում տրանսազգային կրթություն մատուցող վրացական բուհերում փորձնական արտաքին գնահատում է իրականացվել: Նպատակն է փորձարկել ծրագրի շրջանակներում մշակված տրանսազգային կրթության որակի ապահովման չափանիշները մասնագիտության կրթական ծրագրերի համար:
Փորձնական արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբում ընդգրկված են եղել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Անի Մկրտչյանը:
ՈԱԱԿ փորձագետներն արտաքին գնահատում են իրականացրել Բաթումիի պետական ծովային ակադեմիայում, Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում:
TNE-QA ծրագրի շրջանակներում ավելի վաղ փորձնական արտաքին գնահատում էր իրականացվել Հայաստանի Ամերիկյան, Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում:
«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի (2013-2016) ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացումը և ճանաչումը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն:
Լուսանկարը՝ Բաթումիի պետական ծովային ակադեմիայի ֆեյսբուքյան էջից