Սույն թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ՀՀ վարչապետի 2023թ․ հոկտեմբերի 4-ի թիվ 996-Ա որոշմամբ հաստատված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով Խորհրդի նախագահի ընտրությունը։
Նիստին ներկա Խորհրդի անդամների կողմից միաձայն Խորհրդի նախագահ ընտրվեց «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն, կրթության փորձագետ Քրիստինա Ծատուրյանը։