Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ`սկսած 2011թ-ից ՈԱԱԿ-ում կվերապատրաստվեն մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի արտաքին գնահատման փորձագետները: Այդ նպատակով ՈԱԱԿ-ը համագործակցության է հրավիրում բոլոր այն մասնագետներին, ովքեր փորձառություն ունեն կրթական գործընթացների կազմակերպման, մասնագիտական կրթության համակարգում դասավանդման, առարկայական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների մշակման, մասնագիտական կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության ընդհանրական գործունեության գնահատման ոլորտներում:
Որակի արտաքին գնահատման ՈԱԱԿ փորձագետ դառնալու համար դիմողները պետք է անցնեն մրցութային երեք փուլով` ինքնակենսագրության /CV/ համապատասխանություն, ՈԱԱԿ-ի կողմից մշակված հարցաշարի լրացում և վերապատրաստում: Ընտրված փորձագետները վճարովի հիմունքներով կմասնակցեն ՈԱԱԿ-ի կողմից ուսումնական հաստատություններում իրականացվող փորձաքննության գործընթացներին:
Մասնակցելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը /CV/info@anqa.am հասցեին: Հաջորդ` հարցաշար լրացնելու փուլի մասին կտեղեկացվեն բոլոր առաջին փուլն անցած մասնագետները: