Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ողջունում է հեռավար կրթության միջոցով կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու մասնագիտական ուսումնական հաստատությունների ջանքերը։
Միևնույն ժամանակ ՈԱԱԿ-ը, կարևորելով կրթության որակի ապահովումը, կոչ է անում բուհերի և քոլեջների որակի ապահովման կենտրոններին դառնալ հեռավար ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցը, հետևել նաև հեռավար կրթության որակի ապահովմանը, ուսանողների ներգրավվածությանը դասապրոցեսներին, ուսուցման ուսանողակենտրոնությանը, նյութերի մատուցման և ընթացիկ գնահատման արդյունավետությանը, անընդհատ տվյալներ հավաքագրել, վերլուծել և ժամանակին արձագանքել, ապահովել լավագույն փորձի վերհանումը և դասախոսների միջև փորձի փոխանակումը՝ հետագա բարելավումն ապահովելու նպատակով։
Որակի ապահովման գործուն մեխանիզմներով ապահովված հեռավար կրթությունը կդառնա ուսումնական գործընթացի և ուսանողակենտրոն ուսուցման բարելավման և ՄՈՒՀ-ի հզորացման նոր գործիք։