Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
Հանդիպման օրակարգում հավատարմագրումից հետո բուհերում ընթացող որակի ապահովման գործընթացների, ինչպես նաև խմբային սկզբունքով նախնական հավատարմագրման մոտեցումների և հնարավոր խոչընդոտների քննարկումն էր:
Նախատեսվում է, որ նախնական ծրագրային հավատարմագրումը պարտադիր կլինի բուն ծրագրային հավատարմագրումից առաջ մասնագիտությունների նոր ցանկին համապատասխան բոլոր մասնագիտության կրթական ծրագրերի համար:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել թեմատիկ քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ տանել մասնագիտության կրթական ծրագրերի համընդհանուր ձևաչափի մշակման ուղղությամբ: