Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փորձագետների հերթական վերապատրաստումն է իրականացնում։ Եռօրյա առցանց դասընթացին մասնակցում են ՈԱԱԿ-ի փորձագիտական բազայում գրանցված բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ։
Նպատակն է ունենալ փորձագետներ, որոնք քոլեջներում անկախ և անկողմնակալ արտաքին գնահատում կիրականացնեն՝ դուրս բերելով ինստիտուցիոնալ խնդիրները և բարելավման խորհրդատվություն մատուցելով։
Դասընթացի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները մասնակիցներին կներկայացնեն հավատարմագրման գործընթացը, գնահատման չափանիշները, փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները, այնուհետև ՈԱԱԿ մասնագետների աջակցությամբ դասընթացի մասնակիցները պայմանական քոլեջի ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում կիրականացնեն, փորձագիտական այց և ֆոկուս-խմբային հանդիպումներ կունենան, ապա փորձագիտական նախնական զեկույց կպատրաստեն։