Մայիսի 4-8-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) վերապատրաստում է իրականացնում 12 պետական տարածաշրջանային քոլեջների որակի ապահովմամբ զբաղվող աշխատակիցների համար:
Վերապատրաստված աշխատակիցները դասընթացի արդյունքում ձեռք բերված փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին, կապահովեն պետական տարածաշրջանային քոլեջներում որակի ներքին ապահովման համակարգի կայացումն ու գործունեությունը: Վերապատրաստված մասնագետները նաև կընդգրկվեն ՈԱԱԿ փորձագիտական բազայում`միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հավատարմագրման գործընթաց իրականացնելու համար:
Դասընթացի շրջանակներում անդրադարձ կկատարվի կրթության որակին, որակի ապահովմանը, ՀՀ-ում որակի ապահովման շրջանակին, ինքնավերլուծության իրականացմանը, հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների մեկնաբանությանը, ուսումնական հաստատությունում որակի ապահովման կենտրոնի դերակատարությանը:
ՈԱԱԿ-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար վերապատրաստումը նախաձեռնել է ոլորտի շահակիցների հետ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում: