Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի «Մանկավարժական կրթության բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող դոկտոր Ալիսոն Փրայս Ռոմին:
Հանդիպման ընթացքում պարոն Թոփչյանն ամերիկացի հյուրին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները, բուհերում իրականացված հավատարմագրման գործընթացը և առկա արդյունքները: Քննարկվեցին նաև հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, համեմատականներ անցկացվեցին ՀՀ և ԱՄՆ կրթական համակարգերի միջև:
Տիկին Փրյասը կարևորեց ՈԱԱԿ անկախ կարգավիճակը և բարձր գնահատեց հիմնադրամի ներդրումը ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման գործում:
Ալիսոն Փրայս Ռոմը Հայաստանում է, որպեսզի աջակցի իրականացնել մանկավարժական կրթության բազմակողմանի վերլուծություն` վեր հանելու ուժեղ և թույլ կողմերը և մշակելու համակարգի բարեփոխումների ծրագիր` հաշվի առնելով ուսումնառության արդի մոտեցումները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության կրտսեր վերլուծաբան Նինա Ավետիսյանը և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը: