ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը։ Գործընկեր կառույցին այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Ուղերձում ասվում է․
«Հարգելի տիկին Իզմայլովա,
ՈԱԱԿ անձնակազմի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ողջ անձնակազմին Հավատարմագրման ազգային գործակալության հիմնադրման 25-ամյակի առթիվ։
Ռուսական կրթությունը միշտ օրինակելի է եղել աշխարհում: Այսօր, շնորհիվ «Հավատարմագրման ազգային գործակալություն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի արհեստավարժ աշխատանքի, կրթության որակի ապահովումը և բարելավումն իրականացվում է ի նպաստ ուսանողների ապագայի և երկրի սահմաններից դուրս նրանց որակավորումների ճանաչման։
Վստահ եմ, որ որ մեր համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի մեր երկրներում կրթական համակարգի զարգացմանը։
Ձեզ և Հավատարմագրման ազգային գործակալության ողջ անձնակազմին մաղթում եմ նորանոր հաջողություններ, սահմանված նպատակների իրականացում և անսպառ եռանդ ի նպաստ Ռուսաստանի և մեր ժողովուրդների բարեկամության»։