Ուրախությամբ հայտնում ենք, որ ՈԱԱԿ–ը շարունակում է անդամակցել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA), ինչը նշանակում է՝ ՈԱԱԿ–ի կողմից իրականացվող հավատարմագրումները ճանաչելի են միջազգային մակարդակում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր շահակիցներին ՈԱԱԿ-ի արտաքին գնահատման գործընթացում իրենց ավանդն ունենալու համար։ Լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կշարունակենք կերտել հերթական ճանապարհը դեպի որակ։
Որակի ապահովման գնահատման կառույցները յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ անցնում են պարտադիր արտաքին գնահատում՝ հավաստելու, որ իրենց գործընթացները համահունչ են Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին։ Նշենք՝ ՈԱԱԿ-ն անդամակցում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային 2017 թվականից։