Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի նախնական այցը Մասնագիտական կրթության որակի ապահովան ազգային կենտրոն (ՈԱԱԿ):
Եռօրյա այցի ընթացքում`ապրիլի 5-7-ը, եվրոպացի փորձագետները հանդիպումներ կունենան ՈԱԱԿ տնօրինության, հոգաբարձուների խորհրդի, հավատարմագրման հանձնաժողովի, ԿԳ նախարարության ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, աշխատակազմի, բուհերի ղեկավարության, գործատուների և ուսանողների հետ:
Փորձագիտական խմբի անդամներն են Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի բաժնի ղեկավար (FINEEC) Հելկա Կեկալաինենը, Լիտվայի Բարձրագույն կրթության որակի գնահատման կենտրոնի փոխտնօրեն Աուրելիա Վալիկինեն, Էստոնիայի մասնագիտական կրթության որակի գործակալության տնօրեն Հելի Մաթիսենը:
Այցից հետո փորձագիտական խումբը կներկայացնի նախնական գնահատման արդյունքները, որի հիման վրա ՈԱԱԿ ինքնավերլուծությունը վերջնական տեսքի կբերվի և կներկայացվի ENQA:
ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է և 2016-ի սկզբին դիմել է լիիրավ անդամակցության համար:
ՈԱԱԿ-ի նախնական գնահատումը տեղի է ունենում ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում: