Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) այսօր մշտադիտարկում է իրականացնում Երևանի պետական համալսարանում(ԵՊՀ)։ Նպատակն է դիտարկել բուհի որակի ապահովման համակարգի գործունեությունը, հավատարմագրման ազդեցությունը որակի ապահովման համակարգի և գործընթացների վրա, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց կիրառումը։
Մշտադիտարկումը գործընկերային բնույթ է կրում և կոչված է վեր հանելու բուհի ուժեղ և թույլ կողմերը, ուշադրություն հրավիրելու առկա խնդիրների վրա և մատնացույց անելու բարելավման հնարավոր ուղղությունները։
Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետներն առցանց հանդիպումներ կունենան ԵՊՀ վարչական ղեկավարության, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։