Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ)։ Նպատակը բուհի որակի ապահովման համակարգի և բարելավման պլանի առաջընթացի դիտարկումն է, ինչպես նաև առկա մարտահրավերների վերհանումը։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման կենտրոնի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կքննարկեն առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո բուհում ծավալված որակի ապահովման գործընթացները, տեղի ունեցած փոփոխությունները և առկա արդյունքները։ ՈԱԱԿ մասնագետներն անհրաժեշտության դեպքում կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։