Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացնում Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Նպատակը բուհի որակի ապահովման համակարգի, ինչպես նաև բարելավման պլանի առաջընթացի դիտարկումն է և առկա մարտահրավերների վերհանումը։
Մեկօրյա մոնիտորինգային այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկում կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։ ՈԱԱԿ մասնագետներն անհրաժեշտության դեպքում կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։