Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկումներ է իրականացնում պետական և ոչ պետական, հավատարմագրված և դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերում։
Նպատակն է ծանոթանալ որակի ապահովման գործընթացներին բուհերում, իսկ հավատարմագրված բուհերի պարագայում նաև տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին և արդյունքներին։
ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող ամենամյա մշտադիտարկումները հնարավորություն են տալիս պարզել համակարգային խնդիրները, արձանագրել բուհերի ձեռքբերումները և վեր հանել լավագույն փորձը։
Մշտադիտարկումների ընթացիկ փուլում ՈԱԱԿ մասնագետներն արդեն այցելել են ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և Գավառի պետական համալսարան: Ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող երկու բուհերում ՈԱԱԿ մասնագետները ծանոթացել են բարելավման պլանի իրագործման ընթացքին, որակի ապահովման համակարգի գործունեությանը։
Առաջիկայում մշտադիտարկում կիրականացվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որը ևս ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի։
Մշտադիտարկումների այս փուլի ավարտից հետո ՈԱԱԿ-ը կամփոփի և կհրապարակի բուհերում նկատված խնդիրները և արձանագրված ձեռքբերումները։
Լուսանկարը՝ ԳՊՀ այցից