Մայիսի 18–20–ին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության վերաբերյալ համաշխարհային 3–րդ կոնֆերանսը, որի նպատակն էր մասնակից երկրների միջև երկխոսության զարգացումը, կրթության ոլորտի զարգացման միասնական քաղաքականության մշակումը, փորձի փոխանակումը և համագործակցային կապերի ձևավորումը։
Համաժողովին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը՝ շեշտադրելով բարձրագույն կրթության ոլորտում առկա կառավարման հիմնախնդիրները և մասնագիտական կրթական որակի ապահովման հիմնահարցերը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության վերաբերյալ համաշխարհային 3–րդ համաժողովի արդյունքում կձևավորվի բարձրագույն կրթության մարտահրավերների հաղթահարման ճանապարհային քարտեզ՝ կրթության ոլորտում առաջացած մարտահրավերները և ճգնաժամերը հաղթահարելու համար։
Կոնֆերանսին հաջորդող գործընթացներն են․
- մասնակից երկրների բարձրագույն կրթության վերաբերյալ իրավիճակի ուսումնասիրությունը և տվյալների հավաքագրումը,
- բարձրագույն կրթության ոլորտում առկա նորարարական փորձի ներկայացումը և տարածումը,
- ռազմավարական համագործակցության ձևավորումը,
- բարձրագույն կրթության բոլոր շահակիցների ներգրավումը ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզի մշակման գործընթացներում,
- բարձրագույն կրթության խնդիրների հաղթահարման և զարգացման ճանապարհային քարտեզի հանրահռչակումը, որը նախատեսվում է կյանքի կոչել մինչև 2030թ․։