Սույն թվականի սեպտեմբերի 13-ին, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի շրջանակում մասնակցել է Համատեղ կրթական ծրագրերի իրականացման և դրա որակի ապահովման փորձի փոխանակման հանդիպմանը, որի շրջանակում մասնակից երկրները կիսվել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գնահատման իրենց փորձերով։
Հանդիպման ընթացքում Վարդուհի Գյուլազյանը վարել է Որակի ապահովման գործակալությունների դերը և մոտեցումները համատեղ կրթական ծրագրերի իրականացման գործում թեմայով պանելային քննարկումը։ Բացի այդ՝ մասնակիցները քննարկել են նաև․
- Համատեղ կրթական ծրագրերի (Joint Programmes) իրականացման համար օրենսդրական հենքի նախապատրաստման հնարավորությունները՝ համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման համապատասխանությամբ։
- Ըստ Եվրոպական մոտեցման՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման ինստիտուցիոնալ հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում մասնակից երկները դուրս բերեցին հետևյալ կետերը․
- Համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման մասին տեղեկատվության տարածման անհարժեշտությունը ազգային մակարդակում։
- Ազգային մակարդակում Համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման վարավերացման անհրաժեշտությունը և դրա մասին տեղեկատվության տարածումը բուհերի շրջանում։
- Ներքին իրավակարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը հնարավորություն է տալու բուհերին ներգրավել համատեղ կրթական ծրագրերի իրականացման մեջ։
- Համատեղ կրթական ծրագրերի որակի ներքին ապահովման համակարգի կարևորությունը։