Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) սեպտեմբերի 29-ին մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթությունում» խորագրով աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Համակարգչային գիտությանը և տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը և կիրառությունը ՏԵՄՊՈՒՍ-ի ծրագրերի իրականացման գործընթացում: ՈԱԱԿ քաղաքականության մշակման և իրականացման բաժնի աշխատակիցներ, ՈԱԱԿ-ում ARARAT ծրագրի համակարգողներ Էլլա Կարագուլյանը և Հայկ Դավեյանը զեկույցով են հանդես եկել`ներկայացնելով ՏՏ կիրառությունը «Համալսարան-գործատու» հայկական համակարգման գործակալության ստեղծման աշխատանքներում: