Հոկտեմբերի 29-30-ին Հաագայում հավատարմագրման գործակալությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությամբ կայացավ խորհրդաժողով նվիրված ուսումնառության վերջնարդյունքների գնահատմանը: Միջազգային խոհրդաժողովին մասկացում էին նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:
Խորհրդաժողովը հարթակ է մասնակից հավատարմագրման գործակալությունների միջև փորձի փոխանակման և հետագա փոխհամագործակցություն հաստատելու համար:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին կրթական վերջնարդյունքների գնահատման տարբեր մոտեցումները, ներկայացվեցին բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման ավստրիական, շվեդական, հոլանդական և մի շարք այլ եվրոպական երկրների փորձը:
Միջոցառումը կազմակերպել էին Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը (NVAO) և Դանիայի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: