Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի դեկտեմբերի 21-ին մասնակցել է Վերապատրաստումների եվրոպական հիմնադրամի (ETF) որակի ապահովման ֆորումին։
Միջազգային ֆորումի շրջանակներում անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման խնդիրներին, ներկայացվել է ֆորումի անդամ երկրների լավագույն փորձը։
ETF որակի ապահովման ֆորումը միջին մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման գործընթացներ իրականացնող ազգային գործակալությունների համագործակցության միջազգային նախաձեռնություն է։ Ֆորումի նպատակն է աջակցել անդամ երկրներին արդիականացնելու և բարելավելու որակի ապահովումը միջին մասնագիտական կրթության ոլորտում և նպաստել լավագույն փորձի վերհանմանը և տարածմանը։
Ֆորումը ստեղծվել է 2017-ին։ Սկզբնապես նախաձեռնությանը միացել են Բալկանյան երկրները, Թուրքիան, Հարավային և Արևելյան Միջերկրածովյան երկրները։ 2021-ին ֆորումին միանալու են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։