Մասնագիտական կրթության համակարգի վերաբերյալ տվյալների հավաքագրումը ռազմավարական առաջնահերթություն ունենալով՝ ՈԱԱԿ-ը նախաձեռնել է իրականացնել «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համակարգային վերլուծություն։
Հետազոտության նպատակն է վեր հանել բուհերում մասնագիտությունների կրթական ծրագրերի բարելավման լավ փորձը՝ ուսումնասիրելով որակավորումների արժանահավատ շնորհման որակի ապահովման մեխանիզմների արդյունավետությունը:
Հետազոտությունն իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընդգրկում է ՀՀ բոլոր հավատարմագրված բուհերը: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած ուսումնական հաստատությունները կարող են ներգրավվել հետազոտությանը կամավորության սկզբունքով՝ դիմելով ՈԱԱԿ-ին:
Ուսումնասիրության ավարտին կներկայացվեն խորհրդատվություններ ՄՈՒՀ-երին և ՄԿԾ ղեկավարներին լավագույն փորձի ներդրման վերաբերյալ: Արդյունքները կներկայացվեն ՈԱԱԿ-ի տարեկան համաժողովի ընթացքում: