Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում 12 պետական տարածաշրջանային քոլեջների ղեկավար անձնակազմի հետ, որտեղ քննարկվեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ հետագա համագործակցությունը:
Հստակեցվեց, որ առաջիկայում քոլեջներում կձևավորվեն որակի ապահովմամբ զբաղվող աշխատանքային խմբեր, որոնք վերապատրաստում կանցնեն ՈԱԱԿ-ում որակի ներքին ապահովման և փորձագիտական գործունեության վերաբերյալ: Այնուհետև որակի ապահովման պատասխանատուներն ու խմբերն իրենց ՄՈՒՀ-երում վերապատրաստման արդյունքում ձեռք բերված փորձի փոխանցում կիրականացնեն, ապա ձեռնամուխ կլինեն ՄՈՒՀ-ում որակի ապահովման գործընթացների և ինքնավերլուծության իրականացմանը:
Ավելի վաղ ՈԱԱԿ-ում ևս մեկ հանդիպում էր կայացել քոլեջների տնօրենների հետ, քննարկվել էին որակի ապահովման գործընթացները միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: