Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, փորձագիտական բազան ընդլայնելու նպատակով, կազմակերպել է եռօրյա դասընթացներ։ Փորձագետ դառնալու պատրաստակամություն էր հայտնել շուրջ երեք տասնյակ մասնակիցներ ՝ դասախոսներ, կրթական ծրագրի պատասխանատուներ, որակի ապահովման մասնագետներ և բուհերի այլ աշխատակիցներ։
Այսօր կայացավ եռօրյա դասընթացի առաջին հանդիպումը։
Մասնակիցները կիսվեցին դասընթացներին մասնակցելու իրենց մոտիվացիայով, կրթության ոլորտում ունեցած փորձառությամբ, ներկայացրին կրթական ծրագրերը բարելավելու իրենց օրինակները, տեսլականները և ուսանողի հետ հետադարձ կապի պահպանման սեփական մեխանիզմները։ Առաջիկա դասընթացներին մասնակիցները կստանան գործնական առաջադրանքներ։
ՈԱԱԿ փորձագետների պատրաստման արդյունքում ընտրված մասնակիցները կդառնան փորձագետներ և կմասնակցեն առաջիկայում սպասվող հավատարմագրումներին։