Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մի շարք բուհերի դասախոսների և ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին գնահատման լավագույն փորձն իրենց բուհում, գնահատման վերաբերյալ իրենց մոտեցումները, քննարկեցին, թե ուսանողի գնահատումը որքանով է հապապատասխանում գործատուի գնահատմանը, ինչպիսին է կիրառվող գնահատումը, որքանով է այն պլանավորված և կա արդյոք վերջնարդյունքներին հասնելու ճանապարհային քարտեզ, ինչպես է որոշվում, թե որ գնահատումն է արդյունավետ ու ընդօրինակելի։ Քննարկման առանցքային թեմաներից էր նաև այն, թե ծրագրային հավատարմագրման ժամանակ ինչպես պետք է գնահատել ուսանողի գնահատումը։
Ուսանողները ևս ներկայացրեցին, թե ինչպիսին գնահատում կուզենային ունենալ բուհում, իրենց կարծիքով որոնք են ներկայում կիրառվող գնահատման ուժեղ և թույլ կողմերը։
Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ ԵՊՀ-ից, ՀՊՄՀ-ից, ՀԱԱՀ-ից, ՇՊՀ-ից, Հյուսիսային համալսարանից, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից, ՊՆ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնից, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնից, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջից, ինչպես նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի անդամ ուսանողները տարբեր բուհերից։
Գնահատմանը նվիրված քննարկումները շարունակական են լինելու։