Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շահակիցների հետ քննարկում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի արդյունավետությունը։
Պարբերաբար իրականացվող գնահատման նպատակն է վեր հանել առկա խնդիրները և բարելավել որակի ապահովման գործընթացները։
Արդեն իսկ տեղի են ունեցել քննարկումներ հավատարմագրման գործընթացներին մասնակցած փորձագետների հետ։
Նրանք հատկապես բարձր են գնահատել ուսանող-փորձագետների պատրաստվածության մակարդակը՝ շեշտադրելով նրանց համար ՈԱԱԿ-ում իրականացվող վերապատրաստումների արդյունավետությունը։
Նրանք նաև մատնանշել են խնդիրները, որոնց հետ առնչվել են փորձագիտական գործունեության ընթացքում։ Առաջարկների թվում է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը ՄՈՒՀ-երի որակի ապահովման կենտրոնների և ընդհանրապես ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար, ինչը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը և արտաքին գնահատման, բուհ փորձագիտական այցի արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվել է նաև փորձագետների համար դասընթացները տարբերակված իրականացնել՝ խմբերում ընդգրկելով նմանատիպ փորձ ունեցող մասնագետների։ Քննարկման արդյունքում փորձագետները ներկայացրել են նաև մի շարք այլ առաջարկություններ, դիտարկել բարելավման ուղղությամբ ՈԱԱԿ-ի առաջարկությունները։
Առաջիկայում հանդիպում-քննարկումներ տեղի կունենան նաև 2015-2017թթ․ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի ներկայացուցիչների և Հավատարմագրման հանձնաժողովի հետ։