«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչները ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ մասնակցում են «Բարելավված հմտություններ գյուղական վայրերում զբաղունակության բարձրացման համար. մասնագիտական կրթության և ուսուցման կարևորությունը» թեմայով խորհրդաժողովին: Միջոցառման կազմակերպիչն է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ):
Աշխատաժողովի ընթացքում կներկայացվի «Աջակցություն Հայաստանում զբաղունակության և աշխատաշուկայի արդյունավետությանը՝ ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մշակման ընթացքը, կքննարկվեն զբաղվածության, մասնագիտական կրթության և ուսուցման խնդիրները Հայաստանում: Մասնավորապես անդրադարձ կկատարվի կրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին, դասագրքերին, որակավորումների վերանայմանը և այլն:
ԵԿՀ-ն Եվրոպական միության մասնագիտացված գործակալություն է, որը գտնվում է Իտալիայի Թուրին քաղաքում: ԵԿՀ-ի նպատակն է գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարելավման միջոցով նպաստել անհատների՝ ողջ կյանքի ընթացքում հմտությունների և կարողությունների զարգացմանը: