Հոկտեմբերի 27-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի(ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանն աշխատակազմին ներկայացրեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշները և ուղենիշները (ESG)` համեմատելով նախորդ ESG-ի և ՈԱԱԿ գործող չափանիշների և չափորոշիչների հետ: Քննարկվեցին նոր չափանիշների և ուղենիշների շեշտադրումները և առանձնահատկությունները, կիրառելիությունը ՈԱԱԿ գործընթացներում, ակնկալվող փոփոխությունները:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշները և ուղենիշները կոչված են ապահովելու բարձրագույն կրթության համընդհանուր ճանաչելիությունը, առավել համակարգված դարձնելու բուհերի և կրթության որակն ապահովող գործակալությունների աշխատանքները: