Կրթության որակի ապահովման աջակիցների ցանցի քոլեջների ներկայացուցիչները հուլիսի 6-ին ՈԱԱԿ-ում քննարկեցին դասընթացի ծրագրի ձևաչափը։
Հանդիպումը նախաձեռնել էին Որակի ապահովման աջակիցների ցանցի անդամները՝ նպատակ ունենալով մասնագիտական շրջանակում համատեղ քննարկման միջոցով մշակել ընդհանուր ձևաչափ՝ կիրառելի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար։
Ոստիկանության կրթահամալիրի որակի ապահովման բաժանմունքի պետ Տիգրան Խաչատրյանը և Ա․ Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի որակի բաժնի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը քննարկմանը ներկայացրեցին քոլեջների համար իրենց կողմից մշակված ձևաչափը։ Քննարկվեցին նաև դասընթացի մի քանի բուհական ձևաչափեր և ՄԿՈՒԶԱԿ-ի մոդուլային ծրագրերը։ Դրանց համադրման տարբեր մոտեցումներ առաջարկվեցին։
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, ելնելով իրենց մասնագիտական առանձնահատկություններից, կընտրեն քննարկված ձևաչափերի համադրման իրենց հարմար տարբերակը։