Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Դիլիջանի պետական բժշկական քոլեջի և Երևանի թեթև արդյունաբերության պետալան քոլեջի փորձագիտական խմբերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտությունների կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովումը և որակավորումների արժանահավատ շնորհումը: Փորձագետները ներկայացրին իրենց նախնական դիտարկումները ինքնավերլուծության և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և իրականացված դասալսումներից հետո։
Առաջիկայում կմեկնարկեն փորձագիտական այցերը։ Փորձագետները հանդիպումներ կունենան հաստատությունների ներքին և արտաքին շահակիցների հետ, կկատարեն ռեսուրսների դիտարկում և փաստատթղթային ուսումնասիրություն: Փորձագիտական այցի արդյունքները կներկայացվեն զեկույցներում, որտեղ տրամադրված խորհրդատվությունների հիման վրա ուսումնական հաստատությունները կկազմեն թերությունների վերացման ծրագերը իրենց գործընթացների հետագա բարելավման նպատակով: