ՈԱԱԿ-ի քաղաքականության մշակման ու իրականացման վարչության պետ Ս. Կարախանյանը Նիդերլանդների Նայմեհեն քաղաքի Րադբաուդ համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Բարձրագույն կրթության բարեփոխումները հետխորհրդային երկրներում. Հայաստանի փորձը» թեմայով։
Թեզի ղեկավարներն են՝ դոկտոր, պրոֆեսոր Թեո Բերգենը և դոկտոր Կլասս վան Վեյնը։ Միջազգային ճանաչում ունեցող «Բարձրագույն կրթության քաղաքականություն» ամսագրում արդեն լույս է տեսել Սուսաննա Կարախանյանի«Կրթության քաղաքականության տարածում և փոխանցում. Հայաստանի փորձը» խորագրով հոդվածներից մեկը։ Իսկ թեմային առնչվող գիտական ողջ հոդվածաշարն ամփոփող գիրքը պատրաստվում է հրատարակման և լույս կտեսի մայիս ամսին։
ՈԱԱԿ-ի ողջ անձնակազմը շնորհավորում է իր գործընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ոչ միայն գիտական գուրծունեության ասպարեզում։