Մարտի մեկին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանը 2016-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ 2022-ին՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։