ՈԱԱԿ-ում մեկնարկել է «ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմներ» թեմայով դասընթացը բուհերի աշխատակիցների համար։ Համավարակով պայմանավորված՝ դասընթացն անցկացվում է հիբրիդային տարբերակով․ համադրվում են լսարանային և առցանց դասավանդման մոտեցումները, տեղի են ունենում քննարկումներ և փորձի փոխանակում, ինչպես նաև դասընթացի մասնակիցները գործնական առաջադրանքներ են ստանում և կատարում։
Դասընթացի շրջանակներում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին․
- ՄԿԾ նպատակներն ու խնդիրները բուհի ռազմավարության համատեքստում,
- ՄԿԾ ակնկալվող ելքային արդյունքների մշակում և դասընթացների վերջնարդյունքահեն քարտեզագրում,
- Ուսանողի առաջընթացի պլանավորում,
- Ուսանողի ինքնուրույն աշխատանք և կրեդիտների հաշվարկման մեխանիզմներ,
- Դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության մեխանիզմներ,
- Ուսանողի գնահատում և համարժեք ռեսուրսների ապահովում,
- Հետազոտահեն կրթություն,
- Որակի ապահովման մեխանիզմներ. դասախոսի մակարդակ, ՄԿԾ մակարդակ, բուհի մակարդակ:
Ներկայում ընթանում է «ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմներ» թեմայով հաջորդ դասընթացի մասնակիցների հավաքագրումը։ Դասընթացը նախատեսված է բուհերի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, ՄԿԾ պատասխանատուների, դասախոսների, ամբիոնների վարիչների, ՄՈՒՀ-ի կառավարիչների համար: Դասընթացի նպատակն է նպաստել ՄՈՒՀ-երում ՄԿԾ ՈԱ մեխանիզմների զարգացմանը:
Մանրամասների և գրանցման համար հետևեք հղմանը։