Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ս․ թ․ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր հանդիպում 2023թ․ հավատարմագրվող ՄԿՈւ հասատությունների ղեկավար կազմի և որակի ապահովման պատասխանատուների հետ։ Հանդիպման նպատակն էր առաջիկայում հավատարմագրվող ՄԿՈւ հաստատություններին ծանոթացնել հավատարմագրման գործընթացին և նրանց հետ համատեղ պլանավորել առաջիկա աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ՄԿՈւ հաստատություններին ներկայացվեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմելու առաջիկա քայլերը, ինչպես նաև շեշտադրվեց ղեկավար անձնակազմի դերը աշխատանքների թիրախային կազմակերպման գործում։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը կարևորեց, որ ՄԿՈւ հաստատությունները ինքնավերլուծության միջոցով կարողանան բացահայտել քոլեջի կարողությունները և ցույց տալ, թե որքանով է նրանց հաջողվում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ պատրաստել ունեցած ռեսուրսներով և դասախոսական կազմով։
Առաջիկայում ՈԱԱԿ-ը պլանավորում է իրականացնել վերապատրաստումներ 15 ՄԿՈւ հաստատությունների ուսանողների և ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբերի համար՝ աջակցելով նրանց գործընթացների արդյունավետ և համակարգային կազմակերպելու գործում։ Վերապատրաստումների միտված են նաև ՄԿՈւ հաստատությունների աշխատակիցների շրջանում ներքին կարողությունների զարգացմանը։
Նշենք, որ ընտրված քոլեջների հավատարմագրումն իրականացվելու է պետական ֆինանսավորմամբ։