Որակի ապահովման գործընթացների՝ ՈԱԱԿ-ի առաջարկած մոտեցումների գործունակությունը ճշտելու նպատակով կենտրոնը սկսել է փորձնական երկրորդ ծրագրի իրականացումը։ Այն ուղղված է բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների ուսումնասիրությանը՝ փորձաքննությանը։
Փորձնական երկրորդ ծրագրին մասնակցում է 5 բուհ. 3-ը՝ պետական, 2-ը՝ ոչ պետական։ Այժմ ուսումնական հաստատություններն աշխատում են «Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ձևաչափի» լրացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ ձևաչափի նախագծի վերաբերյալ նրանց առաջարկություննեն ու դիտողությունները քննարկելու և ձևաչափը վերամշակելու նպատակով ՈԱԱԿ-ում ամեն շաբաթ կազմակերպվում են հանդիպումներ։
Ինքնավերլուծության ձևաչափի լրացումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին, որից հետո կսկսվի փորձնական ծրագրի հաջորդ փուլը. ՈԱԱԿ փորձագետները կուսումնասիրեն լրացված ինքնավերլուծությունները։