Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հուլիսի 13-ին մշտադիտարկում է իրականացրել Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում:
Առցանց մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի, ուսանողների, քոլեջի որակի ապահովման պատասխանատուի հետ: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են քոլեջի որակի մշակույթի ձևավորման նախադրյալները, քննարկվել են կրթական ծրագրերի բարելավման ընթացքը և դասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործման հնարավորությունները: Քոլեջի ղեկավար կազմի և որակի ապահովման պատասխանատուի հետ քննարկումների ընթացքում շեշտադրվել է տվյալների հավաքագրման կարևորությունը, որը հիմք պետք է ծառայի կառավարչական հետագա որոշումների կայացման համար:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ուսումնական հաստատությունների հետ համագործակցության միջոց: Այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։