Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկում իրականացնել բուհերում։ Դեկտեմբերի 5-ին ՈԱԱԿ մասնագետներն այցելել են «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան՝ դիտարկելու որակի ապահովման ներքին համակարգը։
Այս բուհն ինստիտուցիոնալ հավատարմագրում չի անցել, ուստի ՈԱԱԿ մասնագետներն այստեղ դիտարկել են, թե ինչպիսին է որակի ապահովման ներքին համակարգը, որակի ապահովման ինչ մեխանիզմներ են գործում։ Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի, ամբիոնների վարիչների և ուսանողների հետ, իրականացրել են փաստաթղթերի ուսումնասիրություն։