Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)։ Բուհ այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ են ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման պատասխանատուների և ուսանողների հետ, իրականացրել են փաստաթղթերի ուսումնասիրություն։
Դիտարկվել է օտարերկրյա գործակալության կողմից տրված հավատարմագրման ազդեցությունը բուհի վրա, որակի ապահովման համակարգի զարգացումը և բուհի բարելավման ծրագրի իրականացումը։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ է իրականացնում պետական և ոչ պետական, հավատարմագրված և դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերում։
Նպատակն է ծանոթանալ որակի ապահովման գործընթացներին բուհերում, իսկ հավատարմագրված բուհերի պարագայում նաև տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին և արդյունքներին։
ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող ամենամյա մշտադիտարկումները հնարավորություն են տալիս պարզել համակարգային խնդիրները, արձանագրել բուհերի ձեռքբերումները և վեր հանել լավագույն փորձը։